Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Որոշումն ընդունվել է ՀԱՊԿ խորհրդի նիստում։
yuri-khachaturov

Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից․ այս մասին տեղեկացնում են  կազմակերպության մամլո ծառայությունից՝ նշելով, որ որոշումն ընդունվել է ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նիստում։

Որպես պատճառաբանություն նշվում է հայկական կողմի նախաձեռնությունը ժամանակից շուտ նրան ետ կանչելու մասին (ավելի վաղ ՀՀ ԱԳ մամլո խոսնակը տեղեկացրել էր, որ Հայաստանն իրավունք չունի ետ կանչելու Խաչատուրովին, քանի որ նա ՀՀ ներկայացուցիչը չէ․ ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ներկայացնում է Դավիթ Վիրաբյանը)։

ՀԱՊԿ  գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Վալերի Սեմերիկովը, ով Խաչատուրովի տեղակալն էր։

*

*