Արտախորհրդարանական ուժերը և ՀԿ-ները ևս կարող են առաջարկներ ներկայացնել ԸՕ բարեփոխումների վերաբերյալ

Առաջարկները ներկայացնելու համար սահմանվել է 15-օրյա ժամկետ
yntrakan-orensgirq

Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը դիմում է արտախորհրդարանական ուժերին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` եթե ունեք Ընտրական օրենսգրքի բարեփոխման առաջարկներ, ապա 15-օրյա ժամկետում ներկայացրեք Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի քարտուղարությանը:

Խումբը խնդրում է առաջարկները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին:

*

*