Ընտրությունների օրը փոխելու հարցը կքննարկվի մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի հետ

Այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Davit-harutyunyan

Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների օրը փոխելու որոշում պետք է կայացնեն առաջադրված բոլոր կուսակցությունները: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Ընտրության օրվա հետ կապված ավելի բան չունեմ ասելու: Հայաստանի Հանրապետության  Նախագահը շատ հստակ այդ մասին խոսել է: Այս պահին 9 ուժ հայտ է ներկայացրել: Կարծում եմ, որ քննարկումներ կսկսվեն այդ ուժերի հետ»,- նշեց Հարությունյանը:

Նա հավելեց, որ ընտրությունների օրը փոխելու վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնեն բոլոր կուսակցությունները և դաշինքները, որոնք մասնակցելու հայտ են ներկայացրել:

*

*