1-ին տեղում «Իմ քայլ»-ն է, հաջորդում են ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն․ 155 ընտրատեղամասերի տվյալները

ԿԸՀ-ն սկսել է ամփոփել այսօր կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
tvyalner

ԿԸՀ-ն սկսել է ամփոփել այսօր կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Մշակված առաջին 155 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ առաջին տեղում  «Իմ քայլը» դաշինքն է՝  66,61 % ձայներով: Այս տեղամասերում դաշինքի օգտին քվեարկել է 16968 ընտրող:

Թե ինչպես են բաշխվել ընտրողների ձայները, ներկայացնում ենք ստորև.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 940 ընտրող կամ ընտրողների 3,69 %

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 134 ընտրող կամ 0.53%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն-1954 ընտրող կամ  7,67  %

«Իմ քայլը» դաշինք- 16968 ընտրող կամ  66,61 %

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 1710 ընտրող, 6,71 %

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն  107 ընտրող 0.42 %

«Ազգային առաջընթաց» կուսակցություն 83 ընտրող, 0.33 %

«Մենք» դաշինք- 457 ընտրող, 1.79 %

«Օրինաց երկիր» կուսակցություն- 225 ընտրող, 0.88%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 364 ընտրող, 1.43 %

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 2532 ընտրող, 9,94 %

Այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվել:

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք:

Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

*

*