Քվեարկությանն արդեն մասնակցել է ընտրողների 50.93 տոկոսը

Ընտրության իրավունք ունեցող 2,587,706 քաղաքացիներից ժամը 17:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 1,317,936 մարդ:
yntrutyun (1)

Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.93 տոկոսը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

Նա հայտնեց, որ ընտրության իրավունք ունեցող 2,587,706 քաղաքացիներից ժամը 17:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 1,317,936 մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցողների 50,93 տոկոսը:

Նա նաև ներկայացրեց մասնակցության տվյալները` ըստ ընտրատարածքների։

Ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ 1 ընտրատարածքում կազմել է 200,217, որոնցից ընտրության մասնակցել են 101,718-ը կամ  50.8 տոկոսը:

Թիվ 2 – 212,523 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է ընդհանուր առմամբ՝ 105,440 կամ 49,61 տոկոսը:

Թիվ 3- 224,322 անձանցից մասնակցել է 110,506, ընդհանուր առմամբ՝ 49,26 տոկոսը:

Թիվ 4 — 208,742 անձանցից մասնակցել է 97,296 կամ՝ 46,61տոկոսը:

Թիվ 5 — 221,505 անձանցից մասնակցել 126,567 կամ 57,14 տոկոսը:

Թիվ 6 — 232,010 անձանցից մասնակցել է 109,902 կամ 47,37 տոկոսը։

Թիվ 7 — 116,814 անձանցից մասնակցել է 66,797 կամ 57,18 տոկոսը։

Թիվ 8 — 191,671 անձանցից մասնակցել է 108,144 կամ  56,42տոկոսը։

Թիվ 9 — 238,293 անձանցից մասնակցել է 117,290 կամ 49, 22 տոկոսը։

Թիվ 10 — 238,421անձանցից մասնակցել է 118,212 կամ 49,58 տոկոսը։

Թիվ 11 — 230,701 անձանցից մասնակցել է 107,872 կամ 46,76 տոկոսը։

Թիվ 12 — 162,451 անձանցից մասնակցել է 89,119 կամ  54,86 տոկոսը։

Թիվ 13 — 110,036 անձանցից մասնակցել է 59,073 կամ 53,69 տոկոսը:

Ըստ ընտրական  մարզկենտրոնների ընտրություններին մասնակցության տոկոսն այսպիսին է. Երևանում ընտրողների 49,06  տոկոսն է  մասնակցել:
Աշտարակ — 52,81 տոկոս

Արարատ — 56,93 տոկոս
Արտաշատ- 53,92 տոկոս
Մասիս — 52, 85 տոկոս
Արմավիր — 46, 76 տոկոս
էջմիածին — 42,93 տոկոս
Գավառ — 47,07 տոկոս
Մարտունի — 54,80 տոկոս
Սևան — 54,63 տոկոս
Վարդենիս — 50,34 տոկոս
Ալավերդի- 46,16 տոկոս
Սպիտակ — 52,98 տոկոս
Ստեփանավան — 50,65 տոկոս
Վանաձոր — 45,99 տոկոս
Աբովյան — 38,85 տոկոս
Եղվարդ — 52,95 տոկոս
Հրազդան — 52,51 տոկոս
Չարենցավան — 48,70 տոկոս
Արթիկ — 50,42  տոկոս
Գյումրի — 39,68  տոկոս
Գորիս — 53,12 տոկոս
Կապան — 52,43  տոկոս
Սիսիան  — 53,30 տոկոս
Եղեգնաձոր — 43,48  տոկոս
Դիլիջան — 49,20  տոկոս
Իջևան —  54,54 տոկոս
Նոյեմբերյան — 53,98 տոկոս

*

*