ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները

Քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի
tigran-mukuchyan

Հայաստանում  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Թիվ  1 ընտրական տարածքում  քվեարկելու իրավունք ունեցող 200 հազար 915 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 97 հազար 300 քաղաքացի կամ 48,43%-ը: Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 213 հազար 578 է, մասնակցողների թիվը 105  հազար 234  է կամ 49,27  տոկոս, թիվ 3 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 225 հազար 181 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է  104 հազար 627 քաղաքացի կամ 46,46  տոկոսը»,-ներկայացրեց Մուկուչյանը:

Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 913  քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 404 հազար 599-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 47,6  տոկոսը:

«Ընդհանուր առմամբ 2 մլն 592 հազար  479  ընտրողներից նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել է   1 միլիոն 260 հազար  840  քաղաքացի կամ  48,63 տոկոսը»,-ասաց Մուկուչյանը:

Ընտրողների մասնակցությունն ըստ ընտրական տարածքների՝

N1 (Երեւան՝ Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) –  48,43 տոկոս (97 300),

N2 (Երեւան՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն շրջաններ) –  49,27 տոկոս (105 234),

N3 (Երեւան՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ շրջաններ) –  46,46 տոկոս (104 627),

N4 (Կենտրոն վարչական շրջան, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն շրջաններ) –46,35 տոկոս (97 438),

N5 (Արարատի մարզ) –  50 64 տոկոս (112 179),

N6 (Արմավիրի մարզ) –   44,35 տոկոս (103 927),

N7 (Արագածոտնի մարզ) – 52,1  տոկոս (66 306),

N8 (Գեղարքունիքի մարզ) – 50,45 տոկոս (96 433),

N9 (Լոռիի մարզ) – 47,64 տոկոս (113 111),

N10 (Կոտայքի մարզ) – 48,92 տոկոս (117 465),

N11 (Շիրակի մարզ) – 45,13 տոկոս (103 697),

N12 (Սյունիքի եւ Վայոց ձերի մարզեր) – 55,9 տոկոս (90 423),

N13 (Տավուշի մարզ) – 53,05 տոկոս (57 700)։

Երեւանում ժամը 20.00-ի դրությամբ, երբ փակվել են ընտրական տեղամասերը, քվեարկել է ընտրողների 47,6 տոկոսը (404 599), Գյումրիում՝  39,22 տոկոսը (48817), Վանաձորում՝ 46,66 տոկոսը (44949)։

*

*