ԱԺ արտահերթ ընտրությունները՝ թվերով

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ընտրողների թիվը 12 790-ով պակաս է:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով պայմանավորված՝ բոլորի ուշադրության կենտրոնում են: 12 օր տեւած քարոզարշավից հետո 11 քաղաքական ուժի օգտին քվեարկելու իրավունք կունենա 2.574. 916 քաղաքացի:

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ընտրողների թիվը 12 790-ով պակաս է:

Հանրապետությունն ընդգրկող 13 ընտրական տարածքներից ամենաշատ թվով ընտրողներ ունեցողը Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքն է, ամենաքիչ թվով ընտրողները Տավուշի մարզում են՝ թիվ 13 ընտրատարածքում:

Ամբողջ հանրապետությունում կգործի 2010 ընտրական տեղամաս:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*