«Տեղամասերում տեսախցիկները նախատեսված չեն արձանագրելու ընտրողի քվեն»

ԵՄ-ն, Միացյալ Նահանգները, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան հայտարարություն են արել։
kamera-yntrutyun

«Մենք հստակ փաստում ենք, որ քվեարկությունը լինելու է փակ, եւ որ տեղամասերում տեղակայված նույնականացման սարքավորումներն ու տեսախցիկները նախատեսված չեն արձանագրելու ընտրողի քվեն»,-ասված է ԵՄ-յան, Միացյալ Նահանգների, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի անունից տարածված հայտարարության մեջ:

Այս երկրները եւ Եվրամիությունը նշանակալի ֆինանսական ու տեխնիկական օժանդակություն են ցուցաբերել Հայաստանին՝ ձեռք բերելու համար սարքավորումներ, որոնք կօգնեն ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը:

«Մենք հավատացած ենք, որ այս քայլերը կնվազեցնեն քվեարկության օրը կեղծիքներ թույլ տալու հավանականությունը եւ կսահմանափակեն միջամտությունները տեղամասերում: Մենք տեղյակ ենք եւ մեզ մտահոգում են ընտրողների ահաբեկման, քվեներ գնելու փորձերի ու որոշ մրցակցող ուժերի օգնելու նպատակով վարչական ռեսուրսի համակարգային կիրառման մասին պնդումները: Մենք շարունակում ենք հորդորել ընտրություններին մասնակից բոլոր կողմերին` հավատարիմ լինել ընտրական օրենսդրության տառին ու ոգուն, եւ կոչ ենք անում համապատասխան իրավապահ կառույցներին ու ընտրական կառույցներին` անկողմնակալ ու համոզիչ կերպով իրականացնել գործող օրենքները»,- ասված է հայտարարության մեջ:

Պատրաստեց՝

Մարիամ Բարսեղյանը

*

*