Ընտրատեղամասում տեխնիկական խափանումներ են եղել

Մուկուչյանը տեղեկացրեց, որ ընտրական տեղամասերում տեղադրվել է 4 հազար տեխնիկական սարքավորում:
yntrutyun-andznagir

Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կազմակերպելու համար կազմավորվել է 2009 ընտրական տեղամաս: Ապրիլի 2-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Տեղամասերում ընդգրկված են հանձնաժողովի 15976 անդամ: Բացակայությունները աննշան են, հիմնականում բոլորը պատշաճ ներկայացել են»,- նշեց ԿԸՀ նախագահը:

Նրա խոսքով` ընտրական տեղամասերից 12-ը քրեակատարողական հիմնարկներում են, որտեղ ընտրությունը կսկսվի մի փոքր ուշ: Մուկուչյանը տեղեկացրեց, որ ընտրական տեղամասերում տեղադրվել է 4 հազար տեխնիկական սարքավորում:

«Բոլորը փորձարկվել են, սակայն դրանցից 2-ը չեն աշխատել, և քվեարկությունն իրականացվում է համարակալված կտրոնների միջոցով»,- ասաց Մուկուչյանը:

Նա նաև նշեց, որ ընտրություններին ընդգրկվել են 650 միջազգային և 28 հազարից ավելի տեղական դիտորդներ:

*

*