Ընտրական օրենսգիրքը կարող է շուտով փոխվել

ԸՕ-ով սահմանվում է անձը հաստատող 3 փաստաթուղթ, թեպետ և´ ընդդիմությունը, և´ իշխանությունը կողմ են, որ ընտրողն ունենա միայն մեկը։
@ntrakan-orensgirq

ԱԺ-ի այսօրվա ժամը 18.30-ին ավարտվող նիստից հետո պատգամավորներից ոմանք 30 րոպե կհանգստանան ու կսկսեն 4+4+4 ձևաչափով հանդիպումը: Այն մասին, որ այս ձևաչափի վերաբացումը մոտ է, ուրբաթ օրը հայտարարել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ասելով, թե բանակցում են միջազգային կառույցների, մասանավորապես, ԵՄ-ի՝ հայաստանյան պատվիրակության հետ:

Հիշեցնենք, որ հազիվ մեկ ամիս գործունեություն ծավալելուց հետո, ապրիլյան պատերազմի պատճառով 4+4+4-ը դադարեցրել էր հանդիպումները, հետո վերսկսել, բայց առանցքային որոշ հարցերի շուրջ համաձայնության չգալով, ըստ էության, ձևաչափը ցրվել էր: Անձը հաստատող միասնական փաստաթղթի ընդունում, քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում, ընտրացուցակների մաքրում, էլեկտրոնային եղանակով մատնահետքի վերցնում. սրանք էին հիմնական կետերը, որոնց շուրջ իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության չեկան: Ընտրական օրենսգրքի քվեարկությունից առաջ հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը չբացառեց, որ եթե, այնուամենայնիվ կոնսեսուս ձեռք բերվի, իշխանությունը կնախաձեռնի արտահերթ նստաշրջան ու կփոփոխի Ընտրական օրենսգիրքը:

Նոր Ընտրական օրենսգրքով սահմանվում է անձը հաստատող 3 փաստաթուղթ, թեպետ և´ ընդդիմությունը, և´ իշխանությունը կողմ են, որ ընտրողն ունենա այդպիսի միայն մեկ փաստաթուղթ, ու դա լինի նույնականացման քարտը: Որպեսզի պետությունը բոլոր ընտրողներին ապահովի նույնականացման քարտով, պետք են ֆինանանսեր, իսկ միջազգային կազմակերպօություններն այդ ֆինանսները կտրամադրեն, եթե լինի կոնսենսուս: Ամենայն հավանականությամբ, կոնսենսուսն այս եւ ֆինանսավորում պահանջող այլ հարցերի շուրջ իշխանությունը, ընդդիմությունն ու քաղհասարակությունը արդեն ձեռք են բերել, ինչն էլ հիմք է դարձել այսօրվա քննարկման համար: Եթե քննարկման ընթացքում համաձայնությունն ամրապնդվի, չի բացառվում, որ կառավարությունը հրավիրի ևս մեիկ արտահերթ նստաշրջան՝ այս անգամ Ընտրական օրենսգիրքը փոփոխելու համար:

*

*