ԸՕ-ի առնչությամբ «պետք է ներկայացնել պահանջներ, որոնք տիեզերական չեն…»

ԵԱՀԿ գրասենյակի կողմից կազմակերպված հանրային քննարկման ժամանակ, որին մասնակցել են...

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործող ղեկավար Բարբարա Դեւիսի խոսքով, տարբեր կարծիքների եւ առաջարկների համատեղմամբ ընդունված ընտրական նոր օրենսգիրքը կկարողանա ընտրական գործընթացներից հետո Հայաստանում առաջացող անվստահության մթնոլորտը բարելավել։

Այս մասին եվրոպացի դիվանագետն ասել է ԵԱՀԿ գրասենյակի կողմից կազմակերպված հանրային քննարկման ժամանակ, որին մասնակցել են տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ մեր երկրում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հիմնական զեկուցող՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն, անդրադառնալով բարձրաձայնված մտահոգություններին, առաջարկներին, նշել է, որ բոլորը քննարկման ենթակա են:

Միաժամանակ, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ասել է, որ պետք է ներկայացնել պահանջներ, որոնք տիեզերական չեն եւ հնարավոր է իրականացնել Հայաստանում, հակառակ դեպքում անիմաստ է դրանք ներկայացնելը։ Հարությունյանի կարծիքով, գրանցման էլեկտրոնային համակարգն արդյունավետ կլինի կրկնակի քվեարկության եւ այլոց փոխարեն քվեարկության դեմ պայքարում, եթե այն պատշաճ ձեւով իրականացվի:

«Ինչ վերաբերում է ընդդիմության պահանջին՝ ստորագրված ընտրացուցակների պաշտոնական հրապարակման մասին, դա խախտում է անձի գաղտնիության իրավունքը։ Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խախտել միջազգային փաստաթղթերի դրույթները եւ Սահմանադրական դատարանի որոշումը։ Այնուամենայնիվ, եթե բուն նպատակն ընտրական գործընթացի վերահսկողությունն է, այդ առումով մենք պատրաստ ենք մեխանիզմներ որոնել»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

 

«Ընտրական օրենսգրքի մշակումը որեւէ առանձին քաղաքական ուժի մենաշնորհը չէ։ Մենք պատրաստ ենք լսել բոլոր առաջարկները «Ընտրական օրենսգրքի» հետ կապված, որոնք կարող են նպաստել մեր երկրում վստահության մթնոլորտի ձեւավորվանը։

Չեմ բացառում նաեւ քաղաքական շահարկումները՝ նայած թե որ ուժն ի՞նչ նպատակներ է հետապնդում։ Եթե նպատակը շահարկումն է, ապա դրա համար էլ դաշտ կարող է գտնել։ Կցանկանայի, որ բոլոր քննարկումները լինեին օբյեկտիվության, բանիմացության մթնոլորտում, քանի որ հաճաք հնչում են հարցեր, որոնք ամենեւին կապ չունեն իրականության հետ եւ սխալ, մեծ մասամբ սխալ ընկալման արդյունք են»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը։

 

*

*