Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պատրաստ են

Առաջարկվում է անցում կատարել ամբողջական համամասնական ընտրակարգի

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների շուրջ քաղաքական դաշտում վերջին օրերին ի հայտ եկած խառնաշփոթի պայմաններում օրակարգային դարձավ նաեւ ընտրական բարեփոխումների հարցը՝ ի վերջո որտեղ է խոստացվող փոփոխությունների նախագիծը, որի շուրջ ամիսներ շարունակ 2 հանձնաժողով՝ մեկը խորհրդարանում, մյուսը՝ կառավարությունում, հայեցակարգ էին մշակում:

Կառավարության հանձնաժողովի նախագիծը վերջապես պատրաստ է եւ արդեն իսկ հրապարակված իրավական ակտերի նախագծերի e-draft էլեկտրոնային համակարգում: Նախատեսված փոփոխություններից գլխավորով առաջարկվում է անցում կատարել ամբողջական համամասնական ընտրակարգի՝ առանց ռեյտինգային ընտրակարգի դրսեւորումների:

 Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*