Հովհաննես Սահակյանի համար ՀԱԿ-ի բոյկոտն անտրամաբանական է

Նախորդ շաբաթ խորհդարանում ավարտվեցին «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկումները։

Նախորդ շաբաթ խորհդարանում ավարտվեցին «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկումները։ Հնչեցին բազմաթիվ առաջարկներ, նախագիծն ընդունվեց առաջին ընթերմամբ։ Քվեարկության արդյունքների հետ ընդդիմադիր որոշ պատգամավորներ չհամաձայնեցին, այդ թվում՝ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները, որոնք մշտապես բոյկոտել էին քվեարկությունը։

Խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի համար անտրամաբանական է ՀԱԿ-ի բոյկոտը եւ չի կարծում, թե դրանից քննարկումները տուժել են։ Հովհաննես Սահակյանը, ինչպես ասում են, հետին թվով, գնահատում է Կոնգրեսի բոյկոտելու որոշումը։

«Պետք մի պարզ ճշմարտություն հասկանալ։ Երբ ասում են՝ չկա կոնսեսուս, չկա համախմբում, ինձ համար անհասկանալի է, քանի որ առաջին օրն է նախագիծը մուտք գործել ԱԺ եւ հենց այդտեղ հրապարակային պետք է քննարկվի։ ՀԱԿ-ի պնդումներից տպավորությունն այնպիսին է, որ մենք «Ընտրական օրենսգիրքն» ընդունել ենք եւ արդեն խոսում ենք հետընտրական պրոցեսների մասին, թե ինչո՞ւ այդպես ընդունեցինք եւ ալյն»։

Մանրամասները՝ տեսանյութում

*

*