Հայաստանի նոր ընտրական համակարգը բարդ է. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը զեկույց է հրապարակել

Զեկույցի հեղինակները դրական են գնահատել քաղաքական ուժերի աջակցությունը
yntrutyun

Մեր Հանրապետությունում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ զեկույց է հրապարակել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը: Զեկույցն անդրադառնում է ընտրական գործընթացներում կատարված փոփոխություններին՝ դրական գնահատականներով եւ մտահոգություններով:

Հայաստանի նոր ընտրական համակարգը, զեկույցի հեղինակների կարծիքով, բարդ է: Այս եզրակացության նրանք եկել են քաղհասարակության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ զրույցներից, որոնք ասել են, թե նոր ընտրական համակարգը շեղում է մաքուր համամասնականից, իսկ ռեյտինգային ցուցակների առկայությունը կարող է մեծացնել վարչական ռեսուրսների չարաշահումը: Զեկույցի հեղինակները դրական են գնահատել քաղաքական ուժերի աջակցությունը եւ լայնամասշտաբ հանրային քննարկումները փոփոխությունների գործընթացի շուրջ:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը Հայաստանի իշխանութուններին խորհուրդ է տալիս հրավեր ուղարկել կազմակերպությանը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Պատրաստեց՝

Մարիամ Բարսեղյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները