Փոստանջյանը «գրավեց» քաղաքապետարանի շենքը

«Երկիր ծիրանի»-ն բոյկոտել է նիստը։
zaruhi-postanjyan

yerkir.am-Այսօր Երեւանի ավագանու առաջին նիստն է: Նիստին չի մասնակցում «Երկիր ծիրանի» կուսակցության խմբակցությունը: Կուսակցության ղեկավար, ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը նախ քաղաքապետարանի մուտքի մոտ ելույթ ունեցավ, հայտարարեց, որ բոյկոտում են նիստը, այնուհետեւ ՀՀԿ գրությամբ կարմիր փուչիկներ պայթեցրին, Սերժ Սարգսյանի եւ Տարոն Մարգարյանի լուսանկարներով ափսեներ կոտրեցին:

Քաղաքապետարանի շենք մուտք գործելուց հետո էլ Փոստանջյանը չգնաց նիստին: Նրա խմբակցության անդամները սկսեցին փնտրել իրենց աշխատասենյակները: Գտան, տեղավորվեցին: Փոստանջյանը հայտարարեց, որ քաղաքապետարանի շենքը գրավված է:

*

*