«Երկիր Ծիրանի» կուսակցությունում տարաձայնություններ են

Խմբակցության 2 անդամի առաջարկվում է վայր դնել մանդատները։

«Երկիր Ծիրանի» կուսակցության գերագույն մարմինը, քաղաքական հանձնաժողովը, ինչպես նաև կանանց խորհուրդը,  որոշել է անվստահություն հայտնել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին` անվստահության հիմք ընդունելով վերջիններիս կողմից կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և սկզբունքները չպահպանելը:

Ելնելով վերոգրյալից` «Երկիր Ծիրանի» կուսակցության անունից Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին առաջարկվել է հրաժարվել «Երկիր Ծիրանի» կուսակցությանը երևանցիների կողմից տրված ձայների հիմքով Երևանի ավագանու լիազորություններից:

Հիշեցնենք, որ կուսակցությունը Երեւանի ավագանիում ստացել է 5 տեղ։

 

Հեղինակ՝

Իզաբելլա Հովհաննիսյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները