«Երկիր ծիրանի»-ն պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

Կուսակցությունը, որպես հիմնավորում, ներկայացնում է գրանցված մի շարք խախտումներ․․․
erkir-cirani

«Երկիր ծիրանի» կուսակցությունը մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկող դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայությունից:

Կուսակցությունը, որպես հիմնավորում, ներկայացնում է գրանցված մի շարք խախտումներ, որոնք վերաբերում են ուղղորդված քվեարկությանը, ընտրական կաշառք բաժանելուն, Երևանում ընտրողների թվաքանակի ուռճացված լինելուն և այլն:

«Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 142-րդ հոդվածի դրույթներով` պահանջում ենք 2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր, քանի որ վերը շարադրված խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա եւ այդպիսիք հնարավոր չէ շտկել: Դիմում-բողոքը հիմնավորող բոլոր փաստերն ու տեսանյութերը պահանջի դեպքում կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները