Հուլիսի 12-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կորոշվի քաղաքապետի ընտրության օրը

...ոչ ուշ, քան քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո մեկ ամսում
yerevan qaxaqapetaran

Երևանի քաղաքապետարանում հուլիսի 12-ին տեղի կունենա Երևանի ավագանու արտահերթ նիստ, օրակարգում՝ քաղաքապետի ընտրության օրն է: Այս մասին տեղեկացնում է ավագանու «Ելք» խմբակցությունը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները