Երեւանի բյուջեն ձևավորվում և ծախսվում է ոչ արդյունավետ. Անահիտ Թարխանյան

Ըստ քաղաքապետի թեկնածուի՝ դա հիմնականում մեծահարուստների տներն են...
anahit-tarxanyan6 (1)

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի նախընտարական ցուցակը գլխավորող , քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը գտնում է, որ Երևանի բյուջեն անարդյունավետ է ձևավորվում  և ծախսվում: Լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով դաշինքի ծրագրային հիմնադրույթները, Թարխանյանը նշեց, որ Երևանի կարևորագույն խնդիրներից է ֆինանսական հոսքերի կառավարումը:

«Ֆինանսական հոսքերի կառավարումը Երևանում շատ վատ վիճակում է գտնվում: Բյուջեն ձևավորվում և ծախսվում է ոչ արդյունավետ: Հոսքերը, որոնք կապված են արտաբյուջետային եկամուտների հետ, անհասկանալի ցածր են: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ,  քանի որ անշարժ գույքի հարկերի սակագները և հավաքագրման ձևերը չեն համապատասխանում ակնկալվող ծավալներին: Մեր նախնական ենթադրությամբ՝ ամենահամեստ հաշվարկներով 20 միլիոն  դոլար պակաս գումար է հավաքվում տարեկան անշարժ գույքերի հարկերից»,- ասաց Թարխանյանը:

Ըստ քաղաքապետի թեկնածուի՝ դա հիմնականում մեծահարուստների տներն են, որոնք տարիներ շարունակ որևէ գույքահարկ չեն վճարել:

Թարխանյանը կարևորեց նաև քաղաքի սեփականություն հանդիսացող գույքի հաշվառումը:

*

*