ԿԸՀ-ն հաստատեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարները

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին:
kyh

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց քվեաթերթիկում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարները: Քվեաթերթիկի համարների բաշխումը կատարվեց ըստ այբբենական կարգի: Այսպիսով, քվեաթերթիկում 1-ին համարի ներքո կլինի «Ելք» դաշինքը, 2-րդ համարի ներքո` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, 3-րդ համարի ներքո` ՀՀԿ-ն:

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքի ցուցակը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը՝ Զարուհի Փոստանջյանը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին:

*

*