38 մլն դրամ՝ Երևանի ավագանու ընտրությունների թափանցիկության ապահովման համար

Միջոցները կուղղվեն ընտրական տեղամասերում տեսանկարահանում ապահովելուն
yntrutyun

2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացնի մոտ 38 մլն դրամ:

Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մայիսի 4-ի նիստի օրակարգում:

Այդ միջոցները կուղղվեն ընտրական տեղամասերում տեսանկարահանում ապահովելուն, ընտրական տեղամասերից առցանց հեռարձակում իրականացնելուն և տվյալների շտեմարանում տեսանկարահանված նյութերի տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնելուն: Այդ նպատակով ԿԸՀ-ն համապատասխան կազմակերպության հետ կկնքի պայմամագիր:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը:

*

*