Երևանը պատրաստ է Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթաժողովին. Միկաել Ժան

Բրյուսելում սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոն երկրների դեսպանների նիստ
bryusel-frankofonia

Բրյուսելում սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոն երկրների դեսպանների նիստ, որը նվիրված է եղել Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովին: Հանդիպումը կազմակերպվել է Բելգիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ ԵՄ-ում ՖՄԿ մշտական ներկայացուցչության և Բելգիայում Կանադայի դեսպանության հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցել են ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, Բրյուսելում հավատարմագրված 85 դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ:

Միջոցառմանը ելույթ է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ով մասնավորապես նշել է, որ Երևանը պատրաստ է առաջիկա գագաթաժողովին և համոզմունք հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով և մեծ հաջողությամբ:

Նիստի ավարտին տեղի է ունեցել ընդունելություն, ցուցադրվել է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթաժողովին նվիրված տեսաֆիլմը:

*

*