Երևանի ավագանու Ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն է աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագծին

Բացասական եզրակացություն է տվել հաստիքացուցակների նախագծին․․․
yerevani-qaxaqapetaran

Երևանի ավագանու Ֆինանսավարկային հանձնաժողովը քիչ առաջ բացասական եզրակացություն է տվել հաստիքացուցակների նախագծին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նախագծով նախատեսվում էր մայիսի 8-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստում ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որի համաձայն քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-ից 30 տոկոսով:

*

*