«Ելք» դաշինքը Արմավիրում ներկայացրեց իր ծրագիրը

«ՀՀ-ի քաղաքացիները ստիպված են Ռուսաստանում, կամ տարբեր տեղերում աշխատել...»
elq
«Ելք» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Արմավիր քաղաքի բնակիչների հետ: Շրջելով քաղաքի փողոցներով եւ բակերով` քաղաքական այս ուժի ներկայացուցիչները բարձրախոսով դիմել են քաղաքացիներին` կոչ անելով միանալ իրենց:
Ընթացքում քայլերթ իրականացնողներին են միացել երեխաներն ու համակ ուշադրությամբ լսել են նրանց: Դաշինքի ղեկավարները ողջունել են նաեւ պատշգամբից իրենց հետեւող քաղաքացիներին` ներկայացերել՝ 30 կետից բաղկացած ծրագրային դրույթները, խոսել տնտեսական բարեփոխումների մասին, որոնք կամրապնդեն երկիրը:
 «Ուրախ եմ, որ հետաքրքրություն ունեք եւ հետեւում եք մեզ: Մեք այս մարտավարությունն ենք ընտրել, նաեւ, որպեսզի ձեզ մեր նախընտրական հանդիպումների ընթացքում շատ չկտրենք ձեր տներից, ձեր գործերից: Եվ ամեն ինչ անենք, որ ձեր համար այս նախընտրական քարոզարշավը լինի հարմարավետ: Այստեղ շատ կաեւոր հարց բարձրացվեց, որ ՀՀ-ի քաղաքացիները ստիպված են Ռուսաստանում, կամ տարբեր տեղերում աշխատել, որպեսզի իրենց ընտանիքները պահեն: Ես ավելին ասեմ. այդ պրոցեսը բազմաթիվ ընտանինքերի արդեն իսկ կտրել է ՀՀ-ից: Որովհետեւ մարդը գնում է 1 տարի, 2, 3 տարի, ու շատերը կան, որ ասում են ճանապարհածախսը ինչու ենք տալիս ու իրենց ընտանիքներին էլ են տանում ու այնտեղ տեղավորվում են: Այս պրոցեսն է, որ դատարկում է ՀՀ: Սա կշարունակվի այնքան ժամանակ քանի դեռ Հայաստանում ներդրումներ չեն եղել ու նոր աշխատատեղեր չեն ստեղծվել»,- ասաց ԱԺ պատգամավորի թեկնածու «Ելք»:

*

*