«Դատական համակարգի բարեփոխումները պետք է իրականացվեն համաձայն երկրի Սահմանադրության»․ ԵԽ-ն հայտարարում է

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
yagland-nikol2

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: ԵԽ պաշտոնական կայքը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հայաստանում:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել, որ բարեփոխումների գործընթացը, այդ թվում և պայքարը կոռուպցիայի դեմ ու դատական համակարգի բարեփոխումները, պետք է իրականացվեն համաձայն երկրի Սահմանադրության, համապատասխան միջազգային չափորոշիչների և Հայաստանի պարտականությունների՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր:

«Գլխավոր քարտուղար Յագլանդը հաստատել է կազմակերպության աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին: Առաջիկա օրերին Եվրոպայի խորհրդի փորձագետների պատվիրակություն կմեկնի Երևան՝ առաջարկելու իր խորհրդատվությունն ու աջակցությունն անհրաժեշտ բարեփոխումներին»,- ասվում է ԵԽ հայտարարության մեջ:

*

*