Խորհրդարանում պաշտոնների բաշխման վերաբերյալ որոշումը՝ մայիսի 17-ին

Հարցը նախ քննարկելու են կուսակցության գործադիր մարմնի, այնուհետև` խորհրդի նիստում:
sharmazanov

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նոր խորհրդարանում պաշտոնների բաշխման վերաբերյալ որոշումը հանրությանը կներկայացնի Ազգային ժողովի առաջին նիստից մեկ օր առաջ` մայիսի 17-ին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք որոշել ենք այդ հարցը վերջնական քննարկել և արդյունքները ձեզ ներկայացնել մայիսի 17-ի երեկոյան»,-  նշեց ՀՀԿ խոսնակը:

Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ հարցը նախ քննարկելու են կուսակցության գործադիր մարմնի, այնուհետև` խորհրդի նիստում:

*

*