Խորհրդարանի առաջին քառօրյայի հերթական նիստը

Այնուհետև պատգամավորները կշարունակեն քննարկել...

Ազգային ժողովում մեկնարկել է 6-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի հերթական նիստը: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն այն օրենքի նախագծերը, որոնց քննարկումը պատգամավորներն ավարտել են սեպտեմբերի 13-ի նիստի ընթացքում:

Սեպտեմբերի 13-ի նիստի ընթացքում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ավարտել է մի շարք նախագծերի քննարկումը, որոնք սեպտեմբերի 14-ի նիստի ընթացքում կդրվեն քվեարկության առաջին ընթերցմամբ ընդունելու համար:

Այնուհետև պատգամավորները կշարունակեն քննարկել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի քննարկումն  անավարտ էր մնացել սեպտեմբերի 13-ի նիստում:

Հեղինակ՝

Իզաբելլա Հովհաննիսյան

*

*