Խորհրդարանում 16.30-ից հարցեր կուղղվեն կառավարությանը

Կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների գրավոր և բանավոր հարցերին:
aj-sharmazanov-arpine-babloyan

Ազգային ժողովում մեկնարկել է 6-րդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանի առաջին քառօրյայի հերթական նիստը:

Նախորդ նիստում քննարկված հարցերի քվեարկություններից հետո պատգամավորները կշարունակեն քննարկել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, որի քննարկումն անավարտ է մնացել սեպտեմբերի 12-ի նիստում:

Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ժամը 16:30-ին կմեկնարկի կառավարության հետ հարցուպատասխանը:

ՀՀ վարչապետի գլխավորությամբ կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների գրավոր և բանավոր հարցերին:

*

*