Ղազախստանում մեկնարկել են «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները

Զորավարժությունները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 20-ը:
adrbejan-zoravarjutyun

Ղազախստանի Իլիյսկի զինափորձարանում հոկտեմբերի 16-ին սկսվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 20-ը:

«Վարժանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի խաղաղապահ զորակազմերը, Հավաքական խաղաղապահ ուժերի կազմի մեջ մտնող ոստիկանական ստորաբաժանումները: Նաեւ հրավիրված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի եւ քարտուղարության ներկայացուցիչները»,-ասված Է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

*

*