«Ցանկանում ենք` նախագահներն իրենց վրա վերցնեն բանակցային գործընթացը զարգացնելու պարտավորությունը»

Ջեյմս Ուորլիքը պաշտոնը թողնում է անձնական պատճառներից ելնելով:
worliq

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ համանախագահի պաշտոնը թողնում է անձնական պատճառներից ելնելով: Այս մասին Ուորլիքն ասել է ադրբեջանական ԱՊԱ-ին տված հարցազրույցում:

«Իմ հեռանալու պատճառն անձնական բնույթի է: Ես ամերիկացի դիվանագետի հաջողված կարիերա եմ կառուցել և ծառայության 30 տարիներից հետո մտադիր եմ աշխատել մասնավոր ոլորտում»,- ասել է Ուորլիքը:

Նա նշել է, որ մոտ ապագայում կհայտարարվի ժամանակավոր համանախագահի անունը:

Նա հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է եղել ՄԽ ամերիկացի համանախագահի պաշտոնը զբաղեցնելը:

«Ես վստահ եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը, կողմերից և ոչ մեկը չի ցանկանում պատերազմ: Կայուն խաղաղության հասնելու մեր բոլոր ջանքերն ուղղված են հենց դրան»,- նշել է Ուորլիքը:

Անդրադառնալով հակամարտության կարգավորմանը` համանախագահն ասել է, որ բանակցային սեղանին կան լավ գաղափարներ և առաջարկներ, որոնք կարող են համընդհանուր խաղաղության համար լավ հիմք ծառայել:

«Նախագահներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը նշել են, որ հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս պահին մենք ամենաշատը ցանկանում ենք, որ նախագահները քաղաքական կամք դրսևորեն և իրենց վրա վերցնեն բանակցային գործընթացը զարգացնելու պարտավորությունը»,- ընդգծել է Ուորլիքը:

Անդրադառնալով Համբուրգում հնարավոր հանդիմանը` նա փաստել է, որ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումն իրենք դիտարկում են որպես Ադրբեջանի և Հայաստանի երկխոսության շարունակության հնարավորություն:

*

*