Վրաստանի վարչապետն այցելեց Ծիծեռնակաբերդ

Վրաստանն այն երկրների թվում է, որը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
vrastani-archapet-kvirakashvili-cicernakaberd

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Գիորգի Կվիրիկաշվիլին հուշահամալիրում ծաղկեպսակ դրեց, ծաղիկ խոնարհեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Վրաստանի վարչապետը ջրեց նաև Ծիծեռնակաբերդի հիշատակի ծառուղում 2016-ին իր կողմից տնկված եղևնին:

Վրաստանն այն երկրների թվում է, որը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

*

*