Վրաստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

«Իմ քայլի» հաղթանակը դրական կանդրադառնա Հայաստանի ժողովրդավարական զարգացման վրա
pashinyan-margvelashvili

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել եւ շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում տպավորիչ հաղթանակի առթիվ։ Այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։

«Վրաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Փաշինյանին ՀՀ-ում բարեփոխումների իրականցման առումով և հույս է հայտնել, որ Հայաստանի ու Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները էլ ավելի կխորանան»,- նշված է դեսպանության հաղորդագրությունում։

Իր հերթին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլիին շնորհավորանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար։ Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանին՝ որպես բարեկամական երկիր և հուսալի գործընկեր։

*

*