Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ

«Ակնկալում ենք խորացնել համագործակցությունը և ամրապնդել մեր ժողովուրդների բարեկամությունը»
vrastanb-varchapet

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ իմ ընկեր Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ակնկալում ենք խորացնել համագործակցությունը և ամրապնդել մեր ժողովուրդների բարեկամությունը»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետը:

*

*