Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան

Սա նրա առաջին այցն է Հայաստան՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո
vrastani-varchapet

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Երևան ժամանեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան. սա նրա առաջին այցն է Հայաստան՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո:

Մեկօրյա այցի ընթացքում Գախարիան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով, որից հետո էլ վարչապետները կպատասխանեն լրագրողների հարցերին:

*

*