Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Այցի շրջանակում նախատեսվում է․․․
mamuka-baxtadze-vrastani-varchapet2 (1)

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով սեպտեմբերի 10-ին կժամանի Հայաստան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Այցի շրջանակում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Վրաստանի վարչապետը կայցելի նաև հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր»,- նշել է Արման Եղոյանը և հավելել, որ այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի և Ազգային Ժողովի նախագահի հետ։

Ի պատիվ Վրաստանի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։

*

*