Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է

...անորոշ ժամանակով
karavarutyun

Վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

*

*