Վրաստանի նախագահական ընտրություններին Հայաստանը կգործուղի դիտորդական առաքելություն

Ըստ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման...
ditord-vrastan

Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 24-31-ը Թբիլիսի կգործուղվեն Հայաստանի Հանրապետության դիտորդներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Ըստ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման՝ Վրաստանում դիտորդական առաքելություն կիրականացնեն ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության աշխատակիցները:

Վրաստանի նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 28-ին:

*

*