ՀՀ ոստիկանությունն ընտրությունների օրը գրանցել է 144 հաղորդում, որից 58-ը` հանցագործությունների մասին

86-ը` հանցագործության հատկանիշներ առերևույթ չպարունակող, սակայն...
vostikanutyun-police

ՀՀ Ազգային Ժողովի 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը` դեկտեմբերի 9-ի ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում գրանցվել է ընդհանուր 144 հաղորդում (Երևանում՝ 36, մարզերում՝ 108), որից 58-ը` հանցագործությունների մասին, իսկ 86-ը` հանցագործության հատկանիշներ առերևույթ չպարունակող, սակայն ստուգման ենթակա այլ տեղեկություններ, այդ թվում՝ սարքը մատնադրոշմը չընդունելու կամ կրկնակի ընդունելու պատճառով կրկնաքվեարկության, ընտրատեղամասի մոտ կայանված ավտոմեքենաների, քաղաքացիների կուտակումների, ընտրությանը մասնակցելու կարգի վերաբերյալ պարզաբանումներ անելու, ընտրական տեղամասի ուղիղ հեռարձակման տեսախցիկը ընտրական արկղը չֆիքսելու, ընտրատեղամասում փակցված թեկնածուների քարոզչական պաստառների մասին ահազանգեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Մանրամասները՝ այստեղ:

*

*