Ոստիկանության պետի տեղակալն ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը

Հայաստան են ժամանելու 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող փորձագետներ:
handipum

Նոյեմբերի 14-ին ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության անվտանգության հարցերով պատասխանատու Լասարո Բելագյիին և դիտորդական առաքելության անվտանգության հարցերով փորձագետ Միշել Գալկովսկիին:

Աղասի Կիրակոսյանը ներկայացրեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայության մանրամասներ: Օրեր անց աշխատանքը կսկսի ոստիկանության օպերատիվ շտաբը, որի կազմում կգործեն տեղեկատվության հավաքման ու ամփոփման, օպերատիվ, իրավական, արագ արձագանքման, անկարգությունների հակազդման և տարբեր ուղվածության այլ խմբեր:

Ոստիկանության պետի տեղակալը հավաստեց, որ ինչպես Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն էին, այնպես էլ այս անգամ Հայաստանում լինելու են թափանցիկ ու ազատ ընտրություններ:

Լասարո Բելագյին և Միշել Գալկովսկին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու կարևոր տեղեկատվության համար՝ ներկայացրին իրենց աշխատանքը: Հայաստան են ժամանելու 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող փորձագետներ:
Խոսվեց դիտորդների անվտանգության, հավաստի տեղեկատվության, նաև ընտրության օրը ոստիկանություն-դիտորդական առաքելություն անխափան կապի մասին:

Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները