Հայաստանում ՌԴ դեսպանը մեկնաբանել է Լավրովի հայտարարությունը

«Ռուսական բազան այստեղ է գտնվում Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար»։
volinkin

yerkir.am-ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների խնդրանքով անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու պատրաստակամություն ունի:

«Հավանաբար, նախարարն ավելի լավ գիտի, քան դեսպանը։ Իսկ, առհասարակ, ռուսական բազան այստեղ է գտնվում Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար», — նշել է Վոլինկինը։

Խոսելով ռազմաբազայի հնարավոր ընդլայնման մասին՝ դեսպանն ասել է, որ եթե դա տեղի ունենա, ապա միայն փոխադարձ համաձայնության հիման վրա։

*

*