Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ

«Ձեզ ի սրտե քաջառողջություն և հաջողություններ եմ մաղթում, իսկ Ձեր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարեկեցություն»
armen-sargsyan-vladimir-putin2 (1)

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի Արմեն Վարդանի,

Ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանդույթների, հոգևոր մտերմության և փոխադարձ վստահության վրա:

Դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին և համահունչ են տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Ձեզ ի սրտե քաջառողջություն և հաջողություններ եմ մաղթում, իսկ Ձեր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

*

*