Ռուս քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը շարունակում է մնալ Հայաստանում

Նա հերքել է այն տեղեկատվությունը, թե Հայաստանը, վախենալով անցանկալի զարգացումներից, արտահանձնել է նրան ՌԴ
vitali-shishkin

Ռուս քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը շարունակում է մնալ Հայաստանում: Այս մասին հայտնում է politik.am կայքը: Լրատվամիջոցի թղթակիցը քաղաքական գործչին այսօր հանդիպել է Հանրապետության հրապարակում: Շիշկինը հերքել է տարածված տեղեկատվությունը, թե Հայաստանը, վախենալով անցանկալի զարգացումներից, արտահանձնել է նրան Ռուսաստանի Դաշնությանը:

Քաղաքական գործիչն ասել է, որ զբաղվում է փաստաթղթերի հարցերով: Հայաստանում Շիշկինը երկար չի մնա եւ, ամենայն հավանականությամբ, կմեկնի Գերմանիա: Շիշկինը Հայաստան էր եկել փետրվարին:

Մինչ այդ նա Ռուսաստանում մոտ 4 տարի անազատության մեջ է եղել, իր պնդմամբ՝ քաղաքական հայացքների պատճառով: Օրերս Հայաստանի միգրացիոն ծառայությունը ընդդիմադիր գործչին ճանաչել էր փախստական ու ապաստան տրամադրել:

*

*