Վիկտոր Ենգիբարյան՝ կանանց չպետք է զրկել ակտիվ աշխատելու հնարավորությունից

«Ելք» դաշինքը, շարունակելով իր քարոզարշավը, մեկնարկն արդեն դրական է գնահատում:
viktor-engibaryan

««Ելք» դաշինքը, շարունակելով իր քարոզարշավը, մեկնարկն արդեն դրական է գնահատում: Դաշինքը դրական ազդակներ է ստանում թե′ Երեւանից, եւ թե′ ՀՀ մարզերից, չնայած այն հանգամանքին, որ որոշ կուսակցություններ պոկել են դաշինքի պաստառները լրագրողների հետ հանդիպման ժամանակ»,- նշել է «Ելք» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը:

Ինչ վերաբերում է ծրագրերին, թեկնածուն հավաստիացրեց, որ բարեփոխումներ առաջարկելիս դաշինքն ընդհանուր կետերով չի բավարարվում. անելիքներ կան նաեւ կանանց իրավունքների մասով: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել կանանց աշխատանքային իրավունքներին: Պետք է ունենալ հստակ մեխանիզմներ, որ կանանց, իբրեւ աշխատող ունենալը,  թանկ չլինի: Կնոջն աշխատանքի ընդունելիս գործատուն չմտածի, որ նա վաղը մայրանալու է: Կանայք պետք է ակտիվ աշխատեն եւ ստեղծագործեն:

«Մեր բնակչության կեսը կանայք են, և  կանանց զրկել ակտիվ աշխատելու և ստեղծագործելու իրավունքից, մեծ հարված կլինի մեր տնտեսության համար:  Այս առումով աշխատանք կա իրականացնելու թե′ մասնավոր հատվածի հետ, և թե′ օրենսդրական մակարդակով: Պետք է ունենալ հստակ մեխանիզմներ հատկապես մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար, քանի որ շատ գործարաններ չեն նախընտրում կին աշխատող ունենալ`արձակուրդային վճարելու պատճառով: Սա թեմաներից մեկն է, որ պիտի անդրադառնանք ԱԺ-ում»,- նշել է Վիկտոր Ենգիբարյանը:

*

*