Վիգեն Սարգսյանը վայր է դնում իր լիազորությունները

Նա ուղերձով դիմել է ԶՈՒ զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նա ուղերձով դիմել է ԶՈՒ զինծառայողներին.

«Հարգարժա′ն գեներալներ, սպանե′ր, քաղաքացիական հատուկ ծառայողներ, զինվորնե′ր, վետերաննե′ր և կուրսանտնե′ր,

Ռազմամարզական վարժարանների սանե′ր,

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման փառապանծ տոների և պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձի առթիվ: Խոնարհում և երախտագիտություն մեր բոլոր վետերաններին, հաղթանակների համար թանկ գին վճարած մեր բոլոր հայրենակիցներին: Թող մեզ միշտ առաջնորդի հաղթական ոգին և Հայրենիքն ամեն ինչից վեր դասելու քաղաքացիական սկզբունքը:

Բայց այսօր ձեզ դիմում եմ այլ առիթով: Քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը:

Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոնյա է, և նրա աշխատանքը արդյունավետ է միայն համախոհների թիմում: Դա ո′չ արհեստավարժության, ո′չ էլ ժողովրդին ծառայելու պատրաստակամության հետ կապված հարց է. հասարակությանը կարելի է և պետք է պիտանի լինել անկախ դիրքից և պաշտոնից: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ այլ կարգավիճակով ևս շարունակելու եմ իմ այդ ծառայությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

*

*