Ռուստամյան. «ՀՀ-ի կողմից արված նախնական հայտարարությունների հարցում առաջընթաց կա»

Վիեննայում կայացած հանդիպմանը հստակ վերահաստատվեց, որ խոսք չի կարող լինել հրադադարի նոր պայմանագրի մասին...

yerkir.am — Վիեննայում կայացած հանդիպմանը հստակ վերահաստատվեց, որ խոսք չի կարող լինել հրադադարի նոր պայմանագրի մասին. խոսքը 1994-95 թվականների զինադադարի պայմանագրերի մասին է: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Սա չափազանց կարևոր է, քանի որ արդեն իսկ ձևաչափն է հստակեցվում»,- ասաց նա:

Մյուս գլխավոր ձեռբերումը նրա խոսքով՝ այն էր, որ ի վերջո զինադադարի ռեժիմի խախումն արձանագրող մեխանզիմների ներդրումը պետք է կյանքի կոչել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական հանձնակատարի թիմը:

«Այսքանը որպես ստարտ՝ կարելի է դրական համարել: Բնական է` դրանից հետո մնում են հիմնական`բովանդակային հարցերը»,-ասաց նա` հավելելով. «Կարելի է ասել, որ ՀՀ-ի կողմից արված նախնական հայտարարությունների հարցում առաջընթաց կա»:

Ռուստամյանը հիշեցրեց նաև, որ Հայաստանը երեք պայման էր դրել՝ բանակցությունները վերսկելու համար: Այս հանդիպումը, նրա խոսքով, բանակցություն չէր, ուղղակի հանդիպում էր, քանի որ բանակցության համար պետք է դրան մասնակցեր նաև Արցախը և քանի դեռ այդ ձևաչափը չի աշխատում, բանակցություններ չեն կարող լինել:

*

*