«Վերնատուն»-ը համաժողով կանցկացնի՝ հանրային-քաղաքական արդիական թեմաներով

«Հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է»
Vazgen-Manukyan

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«2019 թ․ նոյեմբերի 15-ին «Վերնատուն» ակումբը կազմակերպում է համաժողով՝ հանրային-քաղաքական արդիական թեմաներով։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),

-հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),

-դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):

Համաժողովին պաշտոնապես հրավիրվելու են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ»:

*

*