Վերաքննիչ դատարանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումը վերացնելու բողոքի քննությունը

Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը:
robert-qocharyan

Վերաքննիչ դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ այսօրվա օրակարգում նախատեսվում են պաշտպանական և մեղադրող կողմերի ելույթները:

«Անցած դատական նիստին իմ ելույթը կիսատ էր մնացել, քանի որ աշխատանքային ժամն ավարտվել էր: Հիմա իմ ելույթը պետք է շարունակեմ, որի ընթացքում անդրադառնալու եմ նաև նոր հանգամանքներին»,- ասաց Ալումյանը:

Հայկ Ալումյանը չի բացառում, որ այսօր  բողոքի քննությունը կավարտվի:

«Դա կախված է լինելու մի շարք հանգամանքներից` թե ինչ տևողությամբ ելույթ կունենա մեղադրող կողմը և ինչ մանրամասնություններով կքննի դատարանը սույն գործը»,- ասաց Ալումյանը:

*

*