Նախագահն ու վարչապետը ներկա են գտնվել հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Արարողությունը տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:
veharan (1)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, սեպտեմբերի 18-ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են հիմնանորոգված Վեհարանի, նորակառույց Ս. Հայրապետաց մատուռի և հանդիսությունների սրահի բացմանը:

Արարողությունը տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:

Շուրջ մեկ դար առաջ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի մեկենասությամբ կառուցված վեհարանի համալիրը հիմնանորոգվել և բարեկարգվել է բարերար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի նվիրատվությամբ:

Ն.Ս.Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ միասին հանդիսավոր արարողությանը մասնակից հյուրերը շրջել են հիմնանորոգված շենքերում, ծանոթացել կատարված աշխատանքներին:

15287_b

 

*

*