Վարդան Գեւորգյան. «Երկիրը միայն սահման պահելով չէ…»

Իր թեկնածությունն է առաջադրել նաեւ երկու պատերազմ տեսած ու մարտընչած Վարդան Գեւորգյանը:

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել նաեւ երկու պատերազմ տեսած ու մարտընչած Վարդան Գեւորգյանը:

german

Լուսանկարնչ Գերման Ավագյանի 2016 թվականի ապրիլին առաջնագծում արված նկարներից մեկն Ավագյանի ֆեյսբուքյան էջին ամիսներ առաջ է տեղադրվել։ Մի քանի օր առաջ նորից է հայտնվել, բայց այլ վերտառությամբ: Ասում է, երբ իմացել է, որ իր հին ու երկու պատերազմ տեսած ընկեր Վարդանն այս խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է, կես-կատակ կես լուրջ արտահայտվել է, եթե սահմանին մի բան լինի, պատգամավորի աթոռը կթողնի ու կշտապի առաջին գիծ:

«Կատակ էի արել, ու հուսով եմ հասկացել են կատակի իմաստը, եւ Վարդանը չի նեղացել»,- ասում է Գերման Ավագյանը։

Լուսանկարն արվել է ավելի վաղ, քան Վարդան Գեւորգյանը կորոշեր որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել Սիսիանում, քարոզարշավ անել, բայց ըստ Գերման Ավագյանի՝ իրական թեկնածուն պետք է իր ընտրողի կողքին կանգնի այնպես, ինչպես այս նկարում:

«Դե, մեր թեկնածունները սիրում են էլի զինվորների հետ նկարներ գցել»,- ասում է նա:

Լուսանկարը պատահական է, բայց ո´չ անցած ապրիլին, ո´չ էլ հեռավոր 80-ականներին Վարդան Գեւրոգյանը պատահական չի հայտնվել առաջնագծում: Արցախյան շարժման ամենասկզբում Սիսիանում ամենառաջինը բռունցք բարձրացնողներից է եղել: Տարիներ անց ընկերները հիշում են՝ այդ օրերին հենց այդպիսի համարձակներ երիտասարդներն էին իրենց ուժ տալիս, առաջ գնալ:

Պատերազմի ավարտից հետո Վարդանը պիտի վերադառնար ու արդար քրիտինքով հաջողություններ արձանագրեր նաեւ կյանքում: Ասում է՝ երկիրը միայն սահման պահելով չէ, պիտի նաեւ ներսից ՝ տնտեսապես հզորանանք՝ աշխատատատեղեր ստեղծելով, արդարության մթնոլորտը վերականգնելով: Ինքն այս պատասախանատվությունը զգալով էլ որոշել է ուժերը փորձել նաեւ քաղաքական դաշտում:

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*