Վարդան Բոստանջյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է...
vardan-bostanjyan2
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի`պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է խորհրդարանի կայքում։

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վարդան Բոստանջյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել հուլիսի 31-ին։

*

*